Բայրամովն ու Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը (լուսանկար)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հեռանկարները: Այս մասին գրում է Trend-ը՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
«Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ արդեն կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը:
