Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Արցախի իշխանություններին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. РИА Новости
Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Արցախի իշխանություններին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է իրականացնել ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն, RIA Novosti-ին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Ղարաբաղի ներկայացուցիչներին մոտ ապագայում համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը երրորդ երկրում՝ ամերիկացի ներկայացուցչի մասնակցությամբ, նպատակն ԱՄՆ-ին ներքաշելն ու ամրապնդելն է տարածաշրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան կսպառնա ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն տարածաշրջանում»,- պարզաբանել է նա։