Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Կաթողիկոսն ընդունել է Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակԱմերիկացիներն ու ռուսները Նիգերում գտնվում են նույն ռազմաբազայում2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի. Արտակ Բեգլարյանը 44-օրյայից դրվագ է ներկայացրել ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ իրավապաշտպանԹուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրությունԹուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց
Մշակույթ

Տեղեկացնում եմ Ձեզ կոռուպցիոն բնույթ ունեցող մի քանի գործարքների մասին․ Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել ԿԳՄՍ նախարարին

ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանին.

«Հարգելի տիկին Անդրեասյան,

Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ կոռուպցիոն բնույթ ունեցող մի քանի գործարքների ու գործողությունների մասին, որոնք արձանագրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի 2018 թ․ սեպտեմբերին 19-ին կայացած ընտրությունների ժամանակ և դրանից հետո։

2018 թ․ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կազմվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ես չընդգրկվեցի, այն դեպքում, երբ դրանից երկու շաբաթ առաջ վերադարձել էի երկարաժամկետ գործուղումից և փորձում էի հանդիպել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակից ազատվելու օրինական ճանապարհները քննարկելու և չօգտագործված արձակուրդների դիմաց հասանելիք գումարը ստանալու համար։

Շուրջ մեկ ամիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվում էր հանդիպել ինձ հետ, հենց նախարարության շահերից բխող այդ հարցը համատեղ քննարկելու և լուծում գտնելու համար։ Հուլիսի 2-ին, օգտվելով իմ կարճաժամկետ գործուղում մեկնելու հանգամանքից, Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը (ներկայիս ԵՊՀ ռեկտոր) անօրինական ու վայրագ կերպով ներխուժում են ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ, ուր այդ պահին գտնվում էր իմ անձնական գույքն ու Միացյալ Նահանգներից թանգարանի ֆոնդերի համար բերված ու մշակման փուլում գտնվող տասնյակ արժեքավոր թանգարանային առարկաներ։ Այս հրահրիչ ու խուլիգանական գործելաոճն արժանացավ իմ կոշտ արձագանքին, որի մասին տեղյակ են շատերը։ Մինչ այդ պահը, որևէ առիթ կամ պատճառ չի եղել կոնֆլիկտ հրահրելու համար, այլ ընդամենը իմ ցանկությունն էր հանդիպել և քննարկել զբաղեցրած պաշտոնից օրինական ճանապարհով ազատվելու և չօգտագործված արձակուրդների դիմաց հասանելիք գումարը, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ստանալու ուղիները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ․ հունիսի 15-ի ՀՑԹԻ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ կազմելու որոշումն անօրինական էր հետևյալ պատճառներով․

ա․ Հոգաբարձուների խորհուրդ կազմելու և նոր տնօրենի ընտրություններ կազմակերպելու որոշումից առաջ ես պատշաճ և օրինական կարգով չէի ազատվել իմ զբաղեցրած պաշտոնից և համարվում էի գործուղումից վերադարձած անձ՝ համաձայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանի։

բ․ Նոր տնօրեն ընտրելու պահին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջով, չէր իրականացվել չօգտագործված արձակուրդների դիմաց տրվող գումարների հատուցման օրինական որևէ ձևակերպում։ Այս վճարումը տեղի կունենա մեկ տարի անց՝ նախարարության կողմից կազմված անօրինական փաստաթղթի հիման վրա։

գ․ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել էր անձ, ով, եթե հավատանք ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանին, ՀՑԹԻ ֆոնդի մաս կազմող արժեքավոր գրականության գողություն մեջ կասկածվող անձերից մեկն է և վկայի կարգավիճակով մի քանի անգամ հարցաքննվել է 2007 թ․ իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մասին է, ով 2005թ․ տեղի ունեցած գողության պահին հանդիսացել է ՀՑԹԻ ասպիրանտներից մեկը։ Վերոնշյալ գործը կարճվել էր, իսկ գողոնը չէր հայտնաբերվել։ Այս գողության փաստով հարցաքննվել է նաև նույն տարում ՀՑԹԻ ասպիրանտ հանդիսացած Արարատ Միրզոյանը։

դ․ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կողմից ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանին ընտրելը նույնպես խայտառակ մի դրվագ է, քանզի վերջինս կասկածվում է 2015 թ․ Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի արժեքավոր միավորի գողության մեջ։

Վերոնշյալ բոլոր դրվագները ներկայումս քննվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում։ Իմ կողմից նախաքննությանը տրամադրվել են համապատասխան փաստեր ու վկայություններ։

Այսպիսով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ինձ լիովին մեկուսացնելու նպատակադրությունը պայմանավորված էր երեք հիմնական հանգամանքներով՝

Ա․ 2016 թ․ ԱՄՆ փաստաբանական գրասենյակներից մեկի հետ անձնական նամակագրության արդյունքում պարզ դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության կազմակերպման անվան տակ իբր խոշոր գումար է փոխանցվել թանգարանին, մի բան, որը տեղի չէր ունեցել։ Հետագա նամակագրությունը կասկած առաջացրեց փողերի լվացման հնարավոր գործարքի մասին, որտեղ շահագործվում էր իմ և ՀՑԹԻ անունը։ Հետագա վարկաբեկիչ գործողություններից խուսափելու և անհարկի միջադեպերի մեջ չներքաշվելու համար, 2016 թ․ գարնանը վերոնշյալ նամակագրությունը ներկայացրել եմ ԱՄՆ դեսպանատուն և հայտնել եմ իմ մտավախությունը՝ ՀՑԹԻ անվան տակ փողերի լվացման գործողություն իրականացնելու հավանականության մասին։

Բ․ ԱՄՆ-ում գործուղման մեջ գտնվելու ժամանակ վաղաժամկետ փակվել էր ՀՑԹԻ-ին կցված բանկային մի հաշվեհամար, որը ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրով, հինգ տարի ժամկետով ծառայելու էր թանգարանի կարիքների համար։ Խոսքը գնում է ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարի մասին։ Այս գումարը տնտեսվել էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների ժամանակ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը առանց որևէ հավելյալ գումարի իրագործելու իմ որոշման արդյունքում։

Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ նման խայտառակ քայլերի միջոցով թերևս ցանկացել են վրեժխնդիր լինել՝ իրենց անօրինական գործողություններին իրավական հնչեղություն տալու և հարցաքննվելու համար։

Ըստ ամենայնի, 2017 և 2018 թթ․ Հարություն Մարությանին ամեն գնով ՀՑԹԻ տնօրեն խցկելու փորձերը պայմանավորված էին նաև այդ գումարի անաղմուկ յուրացնելու ձգտումով։ Հիշեցնեմ, որ Հարություն Մարությանը հրաժարվեց համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, գումարների անհայտացման ուղին և իմ ստորագրությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի բնօրինակի անհայտացման փաստը պարզելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, ոչնչացվել է նաև «ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամի գործադիր տնօրենի ստորագրությամբ պայմանագրի երկրորդ օրինակը ևս։ Այս պնդումը կհերքվի այն պահին, երբ հիմնադրամը մանրամասն տեղեկություններ կներկայացնի 2016թ․ ստորագրված պայմանագրի օրինակի առկայության, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու և այս գումարի անհայտացման ուղիների մասին։

Ի դեպ, 2018 թ․ մայիսին, ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց երկու շաբաթ առաջ, անանուն էլեկտրոնային նամակներ էի ստանում՝ Հայաստան վերադառնալու դեպքում ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներով։ Հասկանալի է, որ այս գումարը յուրացրած և դրա հետքերը մաքրած ուժերը վախենում էին, որ շատ արագ կտեղեկանամ ու կբարձրաձայնեմ այդ մասին, ուստի իմ Հայաստան վերադառնալը դիտվում էր, մեղմ ասած, խիստ անցանկալի։

Բոլորի համար այժմ պարզ պետք է լինի Արայիկ Հարությունյանի և իր տեղակալի արատավոր գործելաոճի իրական շարժառիթները։

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Ծիծեռնակաբերդում իմ գտնվելը խիստ անցանկալի էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նսեմացուցիչ գործընթացի պարագայում և այդ փուլում թանգարան-ինստիտուտը լռեցնելու լավագույն թեկնածուն դարձավ ազգագրագետ Հարություն Մարությանը, ում երկրորդ փորձից խայտառակ ու ստոր եղանակներով իրականացված ընտրություններով կարգեցին ՀՑԹԻ տնօրեն։ Այս գործում մեծ ջանքեր գործադրեց հանրությանը ոչ անհայտ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որի որդին այդ պահին հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Սա կոռուպցիայի ու թայֆայականության աղաղակող դրսևորում է։

Հարություն Մարությանի առաջ դրվել էր երկու խնդիր․ հնարավորինս քիչ խոսել ցեղասպանության մասին, հանդես չգալ հանրային հայտարարություններով և լռել ու չբարձրաձայնել ՀՑԹԻ-ի հետ առնչություն ունեցող գումարների անհայտացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման մասին։ Վերջինիս հինգ տարի տևած անփառունակ աշխատաոճի արդյունքում ՀՑԹԻ հեղինկությանն ու վարկանիշին շարունակաբար հասցվեցին լուրջ հարվածներ։ Սրանում մեղքի իր բաժինն ու պատասխանատվությունն ունի նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհուրդը։

Պահանջում եմ ծառայողական հետաքննություն սկսել 2018 թ․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՑԹԻ տնօրենի և Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունների օրինականության շուրջ՝ հաշվի առնելով վերոնշյալ կոռուպցիոն երևույթներն ու փաստերը։

Նախարարության կողմից նման հետաքննություն չսկսելու պարագայում, հանդես կգամ հայտարարությամբ՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ըստ այդմ, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը մեղադրելով հետևյալ անօրինականություններ թույլ տալու մեջ․

Ա․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում և ՀՀ քաղաքացուն չօգտագործված արձակուրդի դիմաց վճարվելիք գումարի երկարաժամկետ անօրինական տնօրինում և շրջանառում։

Բ․ Առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստի կոծկում և հանցակցություն։

Գ․ ՀՑԹԻ և «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի միջև կնքված երկկողմ պայմանագրի բնօրինակի ոչնչացման փաստի կոծկում և հանցակցություն։

Դ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով և կոռուպցիոն ակնհայտ դրսևորումներով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների կազմակերպում։

Ե․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ կասկածելի անցյալ ունեցող և հաստատությանը նյութական վնաս հասցնելու մեջ կասկածվող անձանց ներգրավում, ՀՑԹԻ-ում գողություն կատարելու մեջ կասկածվող անձին «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու համար»։