Արմավիրցի Նովոյի՝ նախկին պատգամավոր որդին կռիվ է սարքել Երևանի կենտրոնում, կրակոցներ արձակել, նրան ձերբակալել են
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս Երևանի կենտրոնում կռիվ է սարքել հայտնի Նահապետ Գևորգյանի՝ «Արմավիրցի Նովոյի» որդին՝ Քաջիկ Գևորգյանը:
ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Քաջիկը հենց Երևանի կենտրոնում, բացի վիճաբանություն սարքելուց, նաև կրակոցներ է արձակել:
Նրա ծննդավայր Արմավիրից մեզ հայտնի դարձավ, որ 2 օր է՝ նրա գտնվելու վայրն անհայտ է՝ նրան ձերբակալել են:
Քաջիկ Գևորգյանը շրջում է թիկնապահներով և, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, վիճաբանել է ևս մեկ օլիգարխի տղայի հետ:
Հիշեցնենք, որ, մեղմ ասած, ոչ օրինակելի վարքով աչքի է ընկել, կալանավորված է եղել նաև Նովոյի մյուս որդին՝ Արտակ Գևորգյանը: