«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանին
«Գոյ» թատրոնը միացվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Որոշման մասին այսօր հայտարարվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ հիմնավորման՝ «Գոյ» թատրոնի միավորումը միտված է ստեղծագործական ներուժն առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:
Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմ ընդգրկելու արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական արշավի ծրագիր և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը: Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը»։