Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»
Հասարակություն

Քաղաքապետարանի թիվ 1 ընդդիմադիրը դարձավ «Կիմ Չեն Ավինի» վկան. «հնի» ու «նորի» պայքարից ծնված «պալատական» Խաժակյանը

Օրերս Երևանի ավագանու «ընդդիմադիր» անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի «հովանավորությամբ» տնկված ու արդեն ծաղկած սակուրաների լուսանկար և կից հպարտությամբ գրառում արել. 

«Կասկադի առաջին ծաղկած Սակուրաները»

Չի քննարկվում, որ այս «ծաղկած սակուրան» մնալու է այդպես գեղեցիկ ընդամնեը 15 օր, հետո դառնալու է ցախավել...

Այստեղ հարցն այլ է.

Խաժակյանի նմանատիպ գրառումը, իհարկե, կարող էր կասկածի տակ դնել, թե արդյոք իշխանության «հաքերնե՞րը» չեն կոտրել նրա էջն ու իրենց ուզածով տնօրինում են։ Սակայն դա «հին»` նախկին Խաժակյանի դեպքում, իսկ սա «նոր» Խաժակյանն է, որը նաև իշխանության մաս կազմող Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ է։

Նա կոտրվեց (կամ կոտրեցին) այն պահից, երբ նրա քննադատությունների համար դեռ 2019 թվականի Խաժակյանին մանդատից զրկելու հարց բարձրացավ։

Մանդատից չզրկեցին, ու նա մնաց որպես «պալատական ընդդիմություն»։

Նա անգամ սրտատոչոր մի տեքստ ասաց այդ առիթով.

«Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ։ Ուզում եմ ասել, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզնով, պարոն քաղաքապետ»։

Ու այդ օրվանից սկսեց թաքնված համագործակցություն` իշխանության հետ։ Իսկ այժմ, երբ իր կուսակցության նախագահը բացեիբաց աշխատում է դավաճանության մեջ մեղադրվող իշխանության հետ` Դավիթ Խաժակյանը ոչինչ չի թաքցնում ու խաղում է բաց քարտերով։

Այն շրջանում, երբ բոլորը խոսում էին փոխվարչապետ, իսկ այնուհետև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի «ստվերային քաղաքապետ» լինելու մասին` Խաժակյանը, որպես «հավատարիմ ընդդիմադիր», առաջիններից էր, ով պաշտպանում էր Ավինյանին ու տարօրինակ ոչինչ չէր տեսնում։

Նա արտասովոր ու, առավելևս անօրինական, ոչինչ չի տեսնում այն գործընթացի մեջ, որ քաղաքի կանաչ ու առողջ ծառերը կտրելով, ծառերի բները փորելով` օտարածին բույսեր տնկվեցին` սակուրա անունով։

«Հին» Խաժակյանը կփորփրեր փաստաթղերը, ինչպես անում էր ամեն անգամ ու կապացուցեր, որ այդ տնկիներն, օրինակ, գնվել են ապօրինի մեխանիզմով. ասենք` ձեռք են բերվել բավականին էժան գնով ու ներկայացվել թանկ գնով։

«Հին» Խաժակյանը կասեր, որ տեղի է ունեցել փողերի լվացում` տնկիների ձեռքբերման հարցում։

«Հին»  Խաժակյանը կասեր, որ կանաչ սաղարթը ոչնչացնելն անօրինական է և ենթակա է պատժի։

«Հին» Խաժակյանը, իր «լեգեոն»-ով գուցե նաև կգնար այդ ծառերի մոտ ու թույլ չէր տա անխնա ու անօրինական մոտեցում բնության նկատմամբ։

«Հին» Խաժակյանի երևակայությունը գուցե ավելի մեծ լիներ, քան, օրինակ, մերը, ու նա հաստատ ավելի շատ բաներ կգտներ` սակուրասեր իշխանությանը մեղադրանքներ առաջադրելու համար, բայց դա «հինն» է։ Իսկ «նոր» Խաժակյանը հանգիստ համակերվել է իր վիճակին, սիրել իր նոր «ես»–ը ու լռեցրել «հին» Խաժակյանին` առանց «հնի» ու «նորի» կռվի։

Նրա այս փոփոխությանն արձագանքել են շատ օգտատերեր։ Նրանցից մեկն օրինակ գրել է.

«Քաղաքապետարանի համար 1-ին ընդդիմադիրը դառավ *Կիմ Չեն Ավինի* վկան

Տասնյակ սաղարթախիտ ծառերը, եթե արմատախիլ արվեին այլ պարագայում֊հաստատ ձեր վերաբերմունքն էլ ուրիշ կլիներ հարյուրավոր գրանտակեր սուտի Էկոակտիվիստների հետ միասին....

Աբսուրդի Թատրոն (((»։

 

 

Արմինե Մկրտումյան