Դրոշը պետք է լինի մաքուր և չպատռված, հակառակ դեպքում պաշտոնյաները կտուգանվեն 70-100 հազար դրամով․ Փաշինյան (տեսանյութ)
Պետական մտածողությունն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ շատ հաճախ է լինում, երբ հանդիպում է, իր իսկ որակմամբ, «ցնցոտիացված դրոշի», բայց վստահեցնում է՝ երբեք անտարբեր չի անցել դա մոտով։
Նա նշեց, որ այս հարցը կարգավորելու համար կգործարկվեն իրավական պատժամիջոցներ։ Փաշինյանը նկատեց, որ պետության հետ աշխատող պետական պաշտոնյան պետք է հանգանգ ունենա պետական խորհրդանիշների նկատմամբ։
«Մենք չենք պարտադրում դրոշ տեղադրել, բայց եթե տեղադրել եք՝ պետք է մտածեք նաև խնամքի մասին։ Այնտեղ, որտեղ կա դրոշ, պետք է լինի մաքուր և չպատռված, հակառակ դեպքում պաշտոնյաները կտուգանվեն 70-100 հազար դրամով»,- ասաց նա։