ԿԳՄՍՆ ներկայացրած փաթեթի հանրային քննարկմանը մասնակցել է ընդամենը 4 մարդ. նախարար (տեսանյութ)
Կառավարության այսօրվա՝ մարտի 30-ի նիստում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ Կառավարության ծրագրով գիտության և բարձրագույն կրթության ոլորտների որակական և շեշտակի զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակներում արվել է մեծածավալ աշխատանք։
«Բավարար է նշել, որ միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ Կառավարությունը 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է շուրջ 21,74 մլրդ դրամով՝ դարձնելով 36 մլրդ դրամ, ինչը շուրջ 2,5 անգամ ավել է 2018 թվականին գիտության ոլորտին ոլորտին տրամադրված ֆինանսավորումից»,- հայտնեց նախարարը:
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ փաթեթի հանրային քննարկմանն ընդամենը 4 հոգի է ներկա եղել։