«Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր»-ը արձագանքել է Անհնար էր՝ ոստիկանությունը առանց քաղաքական հրահանգի այդպես վարվեր Սամվել Վարդանյանի նկատմամբ․ ԱԺԲ Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում խնդիրների լուծման կարևորությունը ընդգծվել է պատերազմից հետո Հայաստանում շարունակվում են քաղաքական հաշվեհարդարները․ փնտրվում է ՄԻՊ-ը Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Մամուլ

Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին՝ իր և ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարություններից, իրենց տարփողած «խաղաղության պայմանագրի» հիմքում դնում են ԱՊՀ ձևավորման վերաբերյալ Ալմաթիի հռչակագիրը: Իսկ ի՞նչ է այն, այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը, որի վրա այդպես հաճախ և սիրահոժար հենվում, որին հղում են անում Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Առհասարակ, հարցերը շատ են: Այնքան, որ այստեղ կդիտարկենք դրանց մի մասը միայն:

Ամենից առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե այդ ի՞նչ փաստաթուղթ է, որ թշնամական Ադրբեջանը համաձայնել է դրա հիման վրա բանակցություններ վարել և «խաղաղության պայմանագիր» համաձայնեցնել Հայաստանի հետ: Ասել կուզի, եթե մեր թշնամին համաձայնել է մի բանի, ապա կա՛մ Հայաստանը դա պարտադրել է նրան, կա՛մ այդ բանի մեջ թշնամին տեսել է իրեն խիստ ձեռնտու հանգամանքներ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը այսօր ուղղակիորեն ի վիճակի չէ որևէ մեկին որևէ բան պարտադրել: Հնգամյա չարաթավիշ կառավարումը երկիրն ու բանակն այն օրի չեն հասցրել, որ թշնամուն այս կամ այն քայլը պարտադրելու հնարավորություն լիներ:

Ովքեր համաձայն չեն, թող հետաքրքրվեն, թե վերջին 2 տարվա ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք է տակավին մնում թշնամական օկուպացիայի տակ (անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի մասին): Ասել կուզի՝ եթե ինչ-որ բան պարտադրող լիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ապա թշնամական օկուպացիայից ՀՀ տարածքը կազատեր, այլ ոչ թե, պատկերավոր ասած, ծնկներին խփելով, վաշ-վիշ անելով, որպես լացկանյան, մե՛կ Արևմուտքից դիտորդներ կխնդրեր, մե՛կ ՀԱՊԿ-ից կբողոքեր: Մի խոսքով՝ մնում է մյուս տարբերակը, այսինքն, առաջարկել են մի բան, որի մեջ թշնամին իր օգուտն է տեսել: Համեմատության համար նկատենք, որ նույն թշնամին՝ Ադրբեջանը, մերժել էր խնդրի կարգավորման ռուսական չափորոշիչները, որոնք ենթադրում էին Արցախի կարգավիճակի որոշման առկախում, մինչև ընդհանուր իրադրության որոշակի կայունացումը:

Դա, ի դեպ, ԱԺ արտաքին հանձնաժողովի վերջին նիստում փաստեց անձամբ ԱԳ նախարար Միրզոյանը: Միանգամից հարց է ծագում, թե այդ դեպքում Արարատ Միրզոյանը, իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են հենց Ալմաթիի հռչակագիրը թափահարում շարունակ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը նոր չէ, որ խոսում են նշված հռչակագրի մասին: Մեկ տարի առաջ էլ էր այս թեման շրջանառվում: Ըստ որում, այն օրերին իշխանության ներկայացուցիչները դրսևորում էին թեմային չտիրապետելու իրենց «վիճակը», քանզի, օրինակ՝ նույն Արարատ Միրզոյանը 1 տարի առաջ տված հարցազրույցում համոզված պնդում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը միասին 1991- ին են միացել ԱՊՀ ձևավորման փաստաթղթին, մինչդեռ նման բան չկա, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու միջև առնվազն տարիուկես միջակայք է եղել:

Ամենից հետաքրքիրը այլ բան է՝ այն, որ ԱՊՀ ձևավորման մասին Ալմաթիի հռչակագիրը հանկարծ մեջտեղ բերվեց գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ջանքերով: Վերջինիս հիմնական շեշտադրումն էլ կրկին «նախկիններին» այպանելու ենթատեքստ ուներ և ունի, ասածն էլ այն է, թե՝ տեսե՜ք, ԱՊՀ-ին անդամակցելիս Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել, երկրորդը, որոշակի ճշտումով, թե ինչ ասել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», դա, գոնե հայտարարությունների մակարդակով, ճանաչել են նաև առանց հիշյալ հռչակագիրը նշելու:

Բայց Նիկոլ Փաշինյանն այս հարցում առնվազն խեղաթյուրում է իրողությունները: Չիմանալով, թե միտումնավոր, էական չէ: Ողջ հարցն այն է, որ Հայաստանը, ի դեմս Գերագույն խորհրդի, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը (հռչակագիրն էլ ներառվում է, տրամաբանորեն) վավերացրել է 1992 թ. փետրվարի 18-ին կայացրած որոշմամբ: Դա, նկատենք, գործող, ուժի մեջ գտնվող իրավական ակտ է: Եվ հենց այդ վավերացման որոշման մեջ ՀՀ ԳԽ-ն սևով սպիտակի վրա մի ամբողջ շարք էական վերապահումներ է արել, որոնցից առանցքայինն այն է, որ այո, Հայաստանը վավերացնում է այդ փաստաթուղթը, բայց վերապահում է գրանցում, օրինակ՝ «Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով»: Իմաստ ունի՞ լրացուցիչ բացատրել, թե այդ ինչո՞ւ է 30 տարի առաջ Հայաստանի ԳԽ-ն նման վերապահում արել:

Վերապահում, կարելի է ասել, հատուկ Նիկոլ Փաշինյանի համար: Այսինքն, առանց այդ վերապահման, Հայաստանի համար այդ փաստաթուղթը վավեր չէ՛: Թո՛ւղթ է, և ընդամենը: Բայց հիշյալ ԱՊՀ-ական փաստաթղթերը թափահարող Նիկոլ Փաշինյանից քանի՞ անգամ եք լսել, որ՝ ա) նման և այլ վերապահումներ կան, բ) ինչի՞ մասին է, օրինակ՝ մեջբերված վրապահումը: Ուրիշ հարցեր էլ կան: Չեն կարող չլինել: Հետաքրքիր է, եթե կար այդպիսի մի «ունիվերսալ» փաստաթուղթ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «գտած» և իր խեղաթյուրված ընկալմամբ մեկնաբանվող հռչակագիրն է, ապա այդ ինչպե՞ս է, որ գրեթե երեք տասնամյակ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված օտարերկրյա միջնորդները, ՄԽ համանախագահները, մի խոսքով՝ ոչ մեկը ոչ մի անգամ Ալմաթիի հռչակագրին հղում անելու գոնե փորձ չեն կատարել:

Ի՞նչ է, չգիտեի՞ն դրա տեղը: Ի դեպ, եթե այդքան ունիվերսալ «փաստաթուղթ» է այդ հռչակագիրը, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան էլ իրենց կոնֆլիկտը դրա հիման վրա չեն լուծում: Ինչո՞ւ ոչ մեկը այդ «համաբալասան» թուղթը չի հիշել այս 30 տարվա մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում եղած մի շարք հակամարտությունների ու դրանց կարգավորման հետ կապված: Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության պայմանագիրը» նաև փաստաթղթորեն է խախուտ հիմքերի վրա: Իսկ թե որքան խախուտ է մնացածը, անգամ իր իսկ հայտարարություններից է երևում. այսպես կոչված «խաղաղության օրակարգը» տապալված է:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում