Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշումը պայմանավորված է Սի Ցզինպինի հետ բանակցությունների ձախողմամբ. Զելենսկի
Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարող է պայմանավորված լինել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ձախողված արդյունքներից ուշադրությունը շեղելու ցանկությամբ։ Այս վարկածն առաջ է քաշել Ուկրաինայի նախագահը
«Սա նշանակում է, որ այցը օգուտ չի տվել Ռուսաստանին»,- ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։
Չինաստանի ղեկավարի այցի ժամանակ սպասվում էր, որ Պեկինը կարող է հայտարարել Ռուսաստանին զենք և զինամթերք տրամադրելու մասին, սակայն դա տեղի չի ունեցել, հիշեցնում է AP-ն։