ՆԱՏՕ-ն գնահատել է Մոլդովայի վրա Ռուսաստանի հարձակման ռիսկերը
ՆԱՏՕ-ն չի տեսնում Մոլդովայի վրա ռուսական հարձակման ռիսկերը։
Այս մասին TVR Info-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։
«Ես ասել եմ և կրկնում եմ՝ մենք չենք տեսնում Ռուսաստանի Դաշնության կողմից Մոլդովայի վրա մոտալուտ ռազմական հարձակման վտանգը», - ասել է նա։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Ջեոանեն, Հյուսիսատլանտյան դաշինքը վերահսկում է երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերը՝ ընդգծելով, որ ռազմաքաղաքական դաշինքը մտադիր է ուժեղացնել ռազմական աջակցությունը Մոլդովային։