Մենք կհասնենք Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը․ Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը վստահ է, որ Ռուսաստանը կհասնի հատուկ գործողության նպատակներին՝ չնայած ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությանը։
«ՆԱՏՕ-ի երկրների տարածքում ուկրաինացի զինվորականներն ակտիվորեն վերապատրաստվում են։ Մոտ 50 երկիր, որոնք մաս են կազմում, այսպես կոչված, Ռամշտեյն կոալիցիայի, մասնակցում են զինված հակամարտությանը Կիևի ռեժիմի կողմից»,- ասել է Պատրուշևը։
«Մենք կհասնենք Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, կապահովենք Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը և մեր բնակչության անվտանգությունը»,-ասել է Պատրուշևը։