Չինաստանում խոսել են Զելենսկու և Սի Ցզինպինի հնարավոր հանդիպման մասին
Չինաստանը կապ է պահպանում բոլոր կողմերի հետ Ուկրաինայում ռազմական գործողությունների թեմայով, այդ թվում՝ Կիևի հետ, ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Նա այսպես է մեկնաբանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպելու Վլադիմիր Զելենսկու պատրաստակամությունը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ մանրամասներին, ես տեղեկություն չունեմ, որը կարող եմ տրամադրել», - ասել է Մաո Նինգը ճեպազրույցում:
AP-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Չինաստանի նախագահին Ուկրաինայում հյուրընկալելու պատրաստակամության մասին։