Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել, պետք է պատրաստվենք վատթար սցենարներին․ Արա Պողոսյան
Ես գիտեմ, և շատերը գիտեն, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել։ Ես գիտեմ, և շատերն էլ գիտեն, որ մենք պետք է պատրաստվենք ապագա վատթար սցենարներին, որոնք գուցե միակ հնարավորությունն են՝ ստեղծված մահացու վիճակից դուրս գալու։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Օկուպանտ Ադրբեջանը հերթական ահաբեկչական, զավթչական գործողությունն է կատարել Արցախի Հանրապետության դեմ, օկուպացնելով Արցախի Հանրապետության տարածքի ևս մեկ հատված։ Հենց այն հատվածը, որը այս օրերին միակ բարակ լեռնային «մազանոթն» էր։ Ցավոք, սրան չկա արձագանք, ո'չ Հայաստանի Հանրապետության կողմից, և ո'չ էլ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի»:
Արձագանք չկա նաև ԱՄՆ-ի կողմից և անձամբ Բլինքենի։ Ա'յն Բլինքենի, ով պատրաստվում է Ադրբեջանին ռազմական և այլ աջակցություն ցուցաբերել ընդդեմ Իրանի։
Ես գիտեմ, և շատերը գիտեն, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել, ես գիտեմ, և շատերն էլ գիտեն, որ մենք պետք է պատրաստվենք ապագա վատթար սցենարներին, որոնք գուցե միակ հնարավորությունն են, ստեղծված մահացու վիճակից դուրս գալու։
Եվ, բացի այդ, կարծում եմ, որ թշնամին պետք է կործանվի»,-գրել է նա։