Էրդողանը խոսել է Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը հացահատիկի գործարքը երկարաձգելու համար, ինչպես նաև ասել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող իրադարձությունները։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ: