Իրանցիները շտապ տարհանում են իրենց շտաբը Սիրիայից՝ ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո
ԱՄՆ-ը Սիրիայում հարձակվել է զինամթերքի պահեստի, հրամանատարական շենքի և հետախուզական հավաքագրման կետի վրա, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խմբավորմանը։
Հարձակումն իրականացրել են ամերիկյան F-15 կործանիչները։ Հաղորդվում է 14 զոհի մասին, սակայն զոհերի թիվը կարող է աճել։
Տեղեկություններ կան նաև երեք վիրավոր ամերիկացի զինվորների մասին, ովքեր բուժման են ուղարկվել Իրաք։
ԱՄՆ-ի հարվածների ակնկալիքով Ալ-Մայադին և Ալ-Բուկամալ քաղաքներից իրանական անձինք շտապ դուրս են բերում իրենց ուժերը տեղակայման կետերից: Միաժամանակ իրանցիները շտապ տարհանում են իրենց շտաբը։