Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցումը խիստ ուռճացված է․ Բայդեն
«Արևմտյան երկրներն ավելի հաջողակ են համագործակցության ընդլայնման հարցում, քան Ռուսաստանն ու Չինաստանը կամ այլ երկրներ, և Մոսկվայի և Պեկինի փոխգործակցությունը խիստ չափազանցված է», - ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Օտտավայում մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենին հարցրել են Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցից հետո Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնման մասին։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու, ըստ ամերիկացի առաջնորդի, շատ առաջատար երկրներ նախընտրում են ստեղծել մրցակցային գործընկերություններ։
«Ես համաձայն չեմ ձեր հարցի հիմնական դրույթի հետ։ Մենք մեծապես ընդլայնել ենք մեր դաշինքները։ Ես նման բան չեմ տեսել Չինաստանի, Ռուսաստանի կամ որևէ մեկի հետ»,- ասել է Բայդենը, ըստ Սպիտակ տան կայքի:
Ամերիկայի նախագահը նշել է, որ իր աշխատակազմի տվյալներով՝ ինքը հանդիպել է համաշխարհային առաջնորդների 80%-ի հետ, և որ ԱՄՆ-ն ընդլայնում է դաշինքները, իսկ հակառակորդները՝ ոչ։