Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի ՀՀ-ից դուրս գալու հայտարարության մասին
Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։
«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ, բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը կամ ովքեր ռուսներին բացատրում էին, թե իրենք ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու, իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, դա արդեն միայն ՀՀ իշխանություների պրոբլեմը չէ, դա նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգության խնդիրն է», - ասաց նա։