Արշալույս գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 18։34-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, որը ջրանցքից դուրս է բերել դին։