Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և նրա հետ քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Կառավարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը: