Բաբկեն Թունյանը Ճապոնիայի դեսպանի հետ շրջել է ԱԺ-ի այգու սակուրաների պուրակում, անդրադարձել են ԼՂ խնդրին (տեսանյութ)
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մարտի 24-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, որի ժամանակ բարձր է գնահատվել հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքները:
Հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, այնուհետև զրուցակիցները շրջել են Ազգային ժողովի այգում աճող սակուրաների պուրակում, որը խորհրդանշում է հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: