Պետդեպը թվիթով արձագանքել է Փաշինյանի գրառմանը․ Բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Փաշինյանի հաղորդագրությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը:
«Պետքարտուղար Բլինքենն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցելու գործում, և մենք ուրախ ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացի համար: Մենք բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը»,- գրել է Փաթելը Twitter-ի իր միկրոբլոգում։