Արևմուտքը պետք է շատ աշխատի Ռուսաստանի վստահությունը շահելու համար․ Լավրով
Ռուսաստանի վստահությունը թանկ արժե, ուստի Վաշինգտոնը և Բրյուսելը պետք է շատ աշխատեն այն վաստակելու համար, եթե արևմտյան երկրները որոշեն հրաժարվել ռուսաֆոբիայից, դա իրենց օգուտ կտա։
Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե հանկարծ Արևմուտքը որոշի հրաժարվել ներկայիս ռուսաֆոբիայից, ընտրություն կատարել հօգուտ Ռուսաստանի հետ հավասար համագործակցության, ապա դրանից առաջին հերթին կշահեն իրենք։ Վաշինգտոնն ու Բրյուսելն այսօր պետք է քրտնաջան աշխատեն դա վաստակելու համար»,- նշել է Լավրովը։