«Իսկ ե՞րբ Մակրոնը կսկսի զենք մատակարարել ֆրանսիացիներին․ Զախարովա
Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ֆրանսիացիներին զենք մատակարարելու մասին։
Իր տելեգրամյան ալիքում նա տեսանյութ է հրապարակել Փարիզի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների և մեքենաների այրման հետևանքների մասին։
«Իսկ ե՞րբ Մակրոնը կսկսի զենք մատակարարել Ֆրանսիայի քաղաքացիներին՝ ժողովրդավարությունը և երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար»,- ասել է Զախարովան։