Քիշնևը կարծես թե պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ պաշտոնական Քիշնևը կարծես թե պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության և այդ ընտրությունը կատարվել է հակառուսական հիստերիայի սրման ժամանակահատվածում։
Միաժամանակ նա հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության և Մոլդովայի հարաբերությունների բարելավումն ամբողջությամբ կախված է պաշտոնական Քիշնևից։
«Սակայն, ցավոք, պաշտոնական Քիշնևը կարծես թե չունի համապատասխան պատրաստվածություն։ Նրանք ակնհայտորեն հակառուսական հիստերիա հրահրելու օգտին ընտրություն կատարեցին»,- ասել է Զախարովան։