ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ նոր որոշումներ չեն կայացրել
ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում ուշադիր լսեցին Վլադիմիր Զելենսկու բողոքներն այն մասին, որ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու ցանկացած ուշացում, հատկապես կործանիչների ուշացումը կարող է երկարացնել հակամարտությունը։
Այս մասին գրում է Pais թերթը։
Զելենսկին այս հինգշաբթի Բրյուսելում նախազգուշացրել է ԵՄ 27 երկրների ղեկավարներին, որ ռազմական օգնության, հատկապես կործանիչների տրամադրման ցանկացած ուշացում, ինչպես նաև նոր պատժամիջոցների կիրառումից խուսափելը կարող է երկարացնել հակամարտությունը։
Բրյուսելում վերահաստատեցին իրենց համերաշխությունն ու աջակցությունն Ուկրաինային, որից հետո որևէ նոր միջոց կամ որոշում չի ընդունվել։