Շախմատի 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը, որի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: