Հարավային Կորեայի նախագահը սպառնում է Հյուսիսային Կորեային
Հյուսիսային Կորեայի իշխանությունները կվճարեն իրենց սադրիչ գործողությունների համար, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Դեղին ծովի պաշտպանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Այս մասին գրում է BBC-ն։
«Հյուսիսային Կորեայի միջուկային զենքն օրեցօր ավելի է զարգանում, նրանք աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքներ են իրականացնում։ Ես վստահ եմ, որ Հյուսիսային Կորեան վճարի իր սադրանքների համար»,- ասել է Հարավային Կորեայի առաջնորդը։