Ուզբեկստանի նախագահը կմասնակցի օկուպացված Վարանդայում կառուցվող դպրոցի բացման արարողությանը
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն։
Նշվում է, որ նա կայցելի Ադրբեջան, իսկ այցի շրջանակներում կմասնակցի օկուպացված Վարանդայում Ուզբեկստանի կողմից կառուցվող դպրոցի բացման արարողությանը։