Հյուսիսային Կորեան ստորջրյա ինքնակառավարվող նավ է փորձարկել, որը կարող է միջուկային զենք կրել
Հյուսիսային Կորեան փորձարկել է նոր ստորջրյա ինքնակառավարվող նավ, որը կարող է միջուկային զենք կրել։
Yonhap-ի փոխանցմամբ՝ սարքի փորձարկումն իրականացվել է մարտի 21-ից 23-ը։
Հստակեցվում է, որ ռազմավարական սուզանավային միջուկային զենքի առաքելությունն է գաղտնի սուզվել օպերատիվ գոտի և ստորջրյա պայթյունով գերհզոր ռադիոակտիվ ալիք առաջացնելը՝ թշնամու նավերը և նավահանգիստները ոչնչացնելու համար։
Ստորջրյա հարձակողական զենքի նոր համակարգը ստացել է գաղտնի զենք անվանումը։