Լավրովը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների դեպքում անվտանգության երաշխիքների մասինՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Սիթին կորուստներ ունի Արսենալի հետ խաղից առաջ Հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի վրա. Պուտին Չարբախի գերեզմանատանը՝ պարկում, հայտնաբերել են ատրճանակ, նռնակներ և զինամթերք․ մանրամասներ Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը Մատենադարանում ձեռագրերի վերականգնման հարցեր է քննարկել Կարենն առանց վարանելու նետվեց օգնության՝ վտանգելով կյանքը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ ԿԲ խորհուրդը «Ամերիաբանկի» կանոնադրական հիմնադրամում նոր մասնակցության համաձայնություն է տվել Գևորգ Պապոյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Դավիթ Գյուջինյանը ընտրվեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր «Ոսկեպարը Հայաստան է»․ 8-ամյա տավուշեցի Արիանան ուղերձ է հղել Հրդեհ է բռնկվել Զորական գյուղում․ տան ներսում դի է հայտնաբերվել ԱՊՀ հարթակով համագործակցությունը կշարունակի մնալ ՌԴ առանցքային առաջնահերթությունը․ Օվերչուկ Երևանում փոսի պատճառով բախվել են «Toyota Camry»-ն ու «Ford Fusion»-ը. «Toyota»-ն գլխիվայր շրջվել է Բրիտանիան ի վիճակի չէ խոցել իրենց հրթիռները. հութիների առաջնորդԵրևանում 16-ամյա անչափահասների վիճաբանության ժամանակ նրանից մեկը դանակահարել է մյուսին․ մանրամասներ Ինչ հանգամանքներում է մահացել Crocus-ի ահաբեկչությունից տուժածներին օգնության հասած հայը․մանրամասներ ԱՄՆ-ում կվերանորոգվի Մերիլենդ նահանգի փլուզված կամուրջըԿոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը ներկայացվել են ՄԹ ՊՆ ներկայացուցիչներին Crocus-ի ահաբեկչությունից հետո հանցագործները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիև մեկնելու նպատակով Դատարանը անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ Թումանյանի թանգարանի տնօրենի աշխատանքի ազատման հրամանը Կուստուրիցան հայտարարել է Սոչիում ֆիլմ նկարահանելու մտադրության մասինԱՆ փոխնախարարը ներկայացրել է իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը ՔԿԾ-ն ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցները ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ Թևանյան
Հասարակություն

Գագիկ Մելքոնյանին պատկանող քոլեջում խաբում են դիմորդներին ու նրանց դիտարկում որպես «փողի քսակ» (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել՝ Երևանի Ավան վարչական շրջանում գործող Իրավա-Տնտեսագիտական և Կառավարման Քոլեջ Կրթահամալիրի դասախոսները դժգոհ են կրթահամալիրի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանից:

Համենայնդեպս, մեզ հետ զրույցում տնօրենի մերձավոր դասախոսները, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները, վստահեցրին, որ իրականում դժգոհողներ էլի կան, բայց միայն վարագույրի հետևում:

Այլ կերպ ասած՝ նեղ շրջանակներում բամբասում են, իսկ առերես ժպտում:

NEWSPRESS.am-ին հաջողվել է պարզել տնօրենի դեմքին ժպտացող դասախոսների կուլիսային որոշ խոսակցություններ:

Եթե հետևենք այդ խոսակցություններին, ապա պետք է արձանագրել, որ կրթահամալիրն ամբողջովին հիմնված է խաբեության վրա ու, քոլեջի տնօրինությունը կրթությունը դարձել է փող աշխատելու միջոց:

Նախ հարկ է նշել, որ azdarar.am-ում որպես հիմնադրամ գրանցված կրթահամալիրի ղեկավար կազմից դժվար է գլուխ հանել: 

Ըստ այդ տվյալների՝ հիմնադրամի տնօրենն է Ռիտտա Գյուլամբարյանը, իսկ ըստ ՊԵԿ գրանցված տվյալների, որն ստանալու համար հարցում էինք արել, Սեդա Գասպարյանն է:

 

Թե ինչու է որպես կրթահամալիրի տնօրեն ՊԵԿ-ում գրանցված այս անվանումը՝ թերևս դեռ կանդրադառնանք:

Սակայն հարկ է նկատել, որ, ըստ օդում կախված լուրերի, իրականում կրթահամալիր-հիմնադրամը պատկանում է նախկին իշխանության հետ աշխատած, բայց իշխանափոխությունից հետո նոր իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած Գուրգեն Մելքոնյանին, հանրությանը հայտնի՝ նույն ինքը՝ Գագիկ Մելքոնյանին (Գուրգենն անձնագրային անունն է):

Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանը, ով ժամանակին աչքի է ընկել սկանդալային պատմություններով, ներգրավված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: 

Ի դեպ, ավագ Մելքոնյանի 2 թոռը՝ Գագիկ և Գուրգեն Մելքոնյանները (ովքեր, փաստորեն, կրում են պապի անձնագրով ու ոչ անձնագրով անունները), նույնպես կրթվում են այս քոլեջում ու օգտվում բոլոր տիպի արտոնություններից․․․

Ինչ վերաբերում է Ռիտտա Գյուլամբարյանին, ապա նա այստեղ է բերել իր աղջկան՝ Նանա Գյուլամբարյանին, ով դասավանդում է «աշխատակազմի ղեկավարում» առարկա։ Հարկ է նկատել, որ տնօրենի աղջկա ժամերը լրացվել են պատմության դասաժամերի կրճատման հաշվին: 

Ըստ մեզ հասած շշուկների՝ Նոնա Գյուլամբարյանի դասերից գեթ մեկ ժամ բացակայող ուսանողներին տալիս է խիստ նկատողություն, մինչև իսկ քոլեջից հեռացնելու սպառնալիքով։ 

 

Լուսանկարում` Նոնա Գյուլամբարյանն է.

Սա ևս դուր չի գալիս դասախոսներին, քանի որ իրականում ոչ միայն ուսանողների վարձավճարներից է կախված նրանց աշխատավարձը, այլև նրանց հոգնեցրել են մայր ու աղջկա կամայականությունները․ բայց լռում են ու ժպտում․․․

Լուսանկարում Ռիտտա Գյուլամբարյանն է.

Առհասարակ հարկ է նկատել, որ ցանկացած ուսումնական հաստատությունում, դիմորդների համար գրավչականը, սովորաբար, տվյալ հաստատության պետական լինելու փաստն է:

Միանգամից տեղեկացնենք՝ Երևանի Իրավա-Տնտեսագիտական և Կառավարման Քոլեջ Կրթահամալիր հիմնադրամը պետական չէ: 

Սրա մասին դիմորդները չեն իմանում այնքան ժամանակ, քանի դեռ ուսման ընթացքում չեն առնչվել որևէ խնդրի կամ քոլեջից ստացած ավարտական փաստաթղթով չեն դիմել որևէ այլ տեղ։

Դիմորդին ներկայացնում են փաստաթուղթ և համոզում, թե քոլեջը պետական է, իսկ քանի որ 15-16 տարեկան երեխաներն ու նրանց ծնողները ոլորտից այնքան էլ գլուխ չեն հանում՝ կուլ են տալիս իրենց նետված խայծն ու ընկնում թակարդը։

Այստեղ ոչ միայն ոչ բոլոր մասնագետներն են որակյալ, այլև չկան դասապրոցեսի անցկացման համար տարրական պայմաններ։ 

Դեկտեմբերի կեսից մինչև գարնան մարտ ամիսը քոլեջը գնում է «հարկադրված» արձակուրդի։

Լսարանները չեն ջեռուցվում. 21-րդ դարում ուսումնական սենյակը ջեռուցում է էլեկտրական փոքր 1 տաքացուցիչ (պլիտա), որը ձմռանը լիարժեք չի տաքացնում մեծ դասասենյակը: 

Այս վիճակից հոգնած դասախոսներին ու աշակերտներին տնօրինությունը կերակրում է սուտ խոստումներով ու ցինիկ հայտարարություններով, թե՝ «սա է՝ պետք է հարմարվեք»։

Իբր շենքի անմխիթար պայմանները քիչ են, 2022 թվականից էլ ուսման վարձավճարն են բարձրացրել 40 հազար դրամով՝ 200 հազար դրամից դարձնելով 240 հազար դրամ՝ այդ տարի ընդունվող առաջին կուրսեցիների համար։

Այս ամենով հանդերձ, ուսանողներին մասնագիտությունների ընտրության հարցում սխալ ցուցումներ են տալիս ու, ըստ էության, ներկայացնում են այն, ինչ կցանկանա լսել դիմորդը, ոչ թե այն, ինչ իրականում դասավանդվում է այդ հաստատությունում։

Այսինքն՝ երեխաները, դպրոցն ավարտելով, ակնկալիքով գալիս են ընտրում բաժին՝ իրենց ներկայացված առարկաները սովորելու համար, սակայն պարզվում է, որ դրանց փոխարեն դասավանդվում են լրիվ տարբեր առարկաներ, ինչպիսին է, օրինակ, տնօրենի աղջկա դասավանդած առարկան։

Մի խոսքով՝ խաբում են դիմորդներին։

Այս համատեքստում, քոլեջի տնօրինությունը հավանաբար ուսանողին դիտարկում է որպես «եկամտի աղբյուր»։ Համենայնդեպս, տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը գտել է, թե ինչպես ուսման վարձավճարներից զատ, գումարներ կորզել արտաուսումնական միջոցառումներով։

Մասնավորապես, ուսանողների հետ կազմակերպվում է Գառնի-Գեղարդ տուր։ Առաջին հայացքից՝ շատ լավ է, քանի դեռ այս տուրի մանրամասները հայտնի չեն դառնում։

Գառնի-Գեղարդ տուրը կազմակերպել է «ՌԻՏԱ ԹՐԵՎԼ»-ը, որի տնօրենն է․․․ ճիշտ է՝ Ռիտտա  Գյուլամբարյանը։ Ավելին՝ տուրիստական այս ընկերությունը ևս գրանցված է այն նույն հասցեում, որտեղ գրանցված է քոլեջը։

Գառնիի տաճարն ու Գեղարդը տեսնելուց հետո, աշակերտներին տանում են ռեստորան՝ Մելքոնյաններին պատկանող «Գեղարդի ոսկե աքաղաղ»-ը։ 

Այն, թե ինչպես է այս ռեստորանը 2019-ին սնանկ ճանաչվել և, իբրև, «դադարեցրել» գործունեությունը (իրականում այն շարունակում է գործել), կանդրադառնանք մեկ այլ հոդվածով։

Այստեղ հարցն այն է, որ այս տուրի նպատակն ամբողջապես 16 տարեկան դեռահասների ծնողների հաշվին բիզնեսը ծաղկեցնելն ու ռեստորանի անորակ սնունդը նրանց հրամցնելն է։

Այս տուրից հրաժարվելը դժվար է․ սովորաբար, այն առաջին կուրսեցիներին են առաջարկում։

Նախ, փայտից կախված լարով տիկնիկների նման, տնօրենի պարտադրմամբ, դասախոսները սկսում են ճնշումներ գործադրել քոլեջի սաների վրա, թե իբր շատ հոյակապ է անցնում տուրը, ու եթե որևէ մեկի ծնողը չհամաձայնվի իր երեխային ուղարկել, ուրեմն նա չի սիրում իր երեխային։

Սա գործող տարբերակ է, ու թեև աշակերտները հետո են հասկանում, որ նկարագրածը տուրի հետ իրական ոչ մի աղերս չուներ՝ Ռիտտա Գյուլամբարյանն արդեն իր ստացած փողերն է հաշվում։

Մեզ հետ զրուցող դասախոսները վստահեցրին՝ մի օր բոլորի համբերությունն է վերջանալու՝ Մելքոնյան-Գյուլամբարյան տանդեմի կամայականությունները հանդուրժել այլևս հնարավոր չէ։

Արմինե Մկրտումյան