Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան (տեսանյութ) Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն․ Մելիքյան
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․ ուղեցույց Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններԱդրբեջանում հրաբուխ է ժայթքել Ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 8 դեպք «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ստեղծել այնպիսի զենք, որի նմանը դեռ չկաՎաղը կգնամ ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, հետո` 3-րդ մաս. Սրբազանը նշեց երթուղին (տեսանյութ) Զգուշացնում եմ ԵՊՀ ռեկտորին և նրա տեղակալին՝ չափներդ չանցեք. Սրբազան (տեսանյութ) Եկե'ք ծափահարենք լրագրողներ Մերիին և Դավիթին, ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել նրանց նկատմամբ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ) Մինասյանը չներկայացավ պարգևատրմանը Արարատ-Արմենիայի հետ գավաթը նվաճելուց հետո. ի՞նչ հետևանք կլինի «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Ժողովու'րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) ՀՀ-ում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ որոշել է գյուղեր հանձնել Ադրբեջանին․ IRNA-ի անդրադարձը Եկեղեցին ժողովրդի հետ է, հայրենիքի փրկությունը եթե քաղաքականություն են համարում, դա իրենց պրոբլեմն է (տեսանյութ) «Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Ոսկանյան Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՆեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ) Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտի թվայնացման ուղղությամբ Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ (տեսանյութ) ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 39 վթար. 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվելԻնչ ունենք այս պահին. Վահե ՀովհաննիսյանԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՀԱՄԱՍ-ը գաղտնի փաստաթուղթ է հանձնել Թուրքիային
Ճարտարապետների պալատի խորհուրդը ժամանակին չունեցավ մյուսների քաջությունը` հրաժարական պահանջելու. ինչու Բագրատ Սրբազանը «մոռացավ» պալատը
25-ամյա Վաժան հետախուզվում էր ԳԴՀ իրավապահների կողմից. Նրան գտել են ԲագրատաշենումԱրթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին․ փաստաբանՎե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեինՀայաստանում կարող է «քաղաքական քրիստոնեություն» առաջանալ․ արևելագետՓաշինյանը և Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթեկյանի գործով նիստն ավարտվեց․ դատավորը ինքնաբացարկ ներկայացրեցԵս ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա. ՀՀ գրողների միության նախագահՄայիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի ավագանին վաղը նիստ կգումարի
Հասարակություն

Գագիկ Մելքոնյանին պատկանող քոլեջում խաբում են դիմորդներին ու նրանց դիտարկում որպես «փողի քսակ» (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել՝ Երևանի Ավան վարչական շրջանում գործող Իրավա-Տնտեսագիտական և Կառավարման Քոլեջ Կրթահամալիրի դասախոսները դժգոհ են կրթահամալիրի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանից:

Համենայնդեպս, մեզ հետ զրույցում տնօրենի մերձավոր դասախոսները, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները, վստահեցրին, որ իրականում դժգոհողներ էլի կան, բայց միայն վարագույրի հետևում:

Այլ կերպ ասած՝ նեղ շրջանակներում բամբասում են, իսկ առերես ժպտում:

NEWSPRESS.am-ին հաջողվել է պարզել տնօրենի դեմքին ժպտացող դասախոսների կուլիսային որոշ խոսակցություններ:

Եթե հետևենք այդ խոսակցություններին, ապա պետք է արձանագրել, որ կրթահամալիրն ամբողջովին հիմնված է խաբեության վրա ու, քոլեջի տնօրինությունը կրթությունը դարձել է փող աշխատելու միջոց:

Նախ հարկ է նշել, որ azdarar.am-ում որպես հիմնադրամ գրանցված կրթահամալիրի ղեկավար կազմից դժվար է գլուխ հանել: 

Ըստ այդ տվյալների՝ հիմնադրամի տնօրենն է Ռիտտա Գյուլամբարյանը, իսկ ըստ ՊԵԿ գրանցված տվյալների, որն ստանալու համար հարցում էինք արել, Սեդա Գասպարյանն է:

 

Թե ինչու է որպես կրթահամալիրի տնօրեն ՊԵԿ-ում գրանցված այս անվանումը՝ թերևս դեռ կանդրադառնանք:

Սակայն հարկ է նկատել, որ, ըստ օդում կախված լուրերի, իրականում կրթահամալիր-հիմնադրամը պատկանում է նախկին իշխանության հետ աշխատած, բայց իշխանափոխությունից հետո նոր իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած Գուրգեն Մելքոնյանին, հանրությանը հայտնի՝ նույն ինքը՝ Գագիկ Մելքոնյանին (Գուրգենն անձնագրային անունն է):

Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանը, ով ժամանակին աչքի է ընկել սկանդալային պատմություններով, ներգրավված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: 

Ի դեպ, ավագ Մելքոնյանի 2 թոռը՝ Գագիկ և Գուրգեն Մելքոնյանները (ովքեր, փաստորեն, կրում են պապի անձնագրով ու ոչ անձնագրով անունները), նույնպես կրթվում են այս քոլեջում ու օգտվում բոլոր տիպի արտոնություններից․․․

Ինչ վերաբերում է Ռիտտա Գյուլամբարյանին, ապա նա այստեղ է բերել իր աղջկան՝ Նանա Գյուլամբարյանին, ով դասավանդում է «աշխատակազմի ղեկավարում» առարկա։ Հարկ է նկատել, որ տնօրենի աղջկա ժամերը լրացվել են պատմության դասաժամերի կրճատման հաշվին: 

Ըստ մեզ հասած շշուկների՝ Նոնա Գյուլամբարյանի դասերից գեթ մեկ ժամ բացակայող ուսանողներին տալիս է խիստ նկատողություն, մինչև իսկ քոլեջից հեռացնելու սպառնալիքով։ 

 

Լուսանկարում` Նոնա Գյուլամբարյանն է.

Սա ևս դուր չի գալիս դասախոսներին, քանի որ իրականում ոչ միայն ուսանողների վարձավճարներից է կախված նրանց աշխատավարձը, այլև նրանց հոգնեցրել են մայր ու աղջկա կամայականությունները․ բայց լռում են ու ժպտում․․․

Լուսանկարում Ռիտտա Գյուլամբարյանն է.

Առհասարակ հարկ է նկատել, որ ցանկացած ուսումնական հաստատությունում, դիմորդների համար գրավչականը, սովորաբար, տվյալ հաստատության պետական լինելու փաստն է:

Միանգամից տեղեկացնենք՝ Երևանի Իրավա-Տնտեսագիտական և Կառավարման Քոլեջ Կրթահամալիր հիմնադրամը պետական չէ: 

Սրա մասին դիմորդները չեն իմանում այնքան ժամանակ, քանի դեռ ուսման ընթացքում չեն առնչվել որևէ խնդրի կամ քոլեջից ստացած ավարտական փաստաթղթով չեն դիմել որևէ այլ տեղ։

Դիմորդին ներկայացնում են փաստաթուղթ և համոզում, թե քոլեջը պետական է, իսկ քանի որ 15-16 տարեկան երեխաներն ու նրանց ծնողները ոլորտից այնքան էլ գլուխ չեն հանում՝ կուլ են տալիս իրենց նետված խայծն ու ընկնում թակարդը։

Այստեղ ոչ միայն ոչ բոլոր մասնագետներն են որակյալ, այլև չկան դասապրոցեսի անցկացման համար տարրական պայմաններ։ 

Դեկտեմբերի կեսից մինչև գարնան մարտ ամիսը քոլեջը գնում է «հարկադրված» արձակուրդի։

Լսարանները չեն ջեռուցվում. 21-րդ դարում ուսումնական սենյակը ջեռուցում է էլեկտրական փոքր 1 տաքացուցիչ (պլիտա), որը ձմռանը լիարժեք չի տաքացնում մեծ դասասենյակը: 

Այս վիճակից հոգնած դասախոսներին ու աշակերտներին տնօրինությունը կերակրում է սուտ խոստումներով ու ցինիկ հայտարարություններով, թե՝ «սա է՝ պետք է հարմարվեք»։

Իբր շենքի անմխիթար պայմանները քիչ են, 2022 թվականից էլ ուսման վարձավճարն են բարձրացրել 40 հազար դրամով՝ 200 հազար դրամից դարձնելով 240 հազար դրամ՝ այդ տարի ընդունվող առաջին կուրսեցիների համար։

Այս ամենով հանդերձ, ուսանողներին մասնագիտությունների ընտրության հարցում սխալ ցուցումներ են տալիս ու, ըստ էության, ներկայացնում են այն, ինչ կցանկանա լսել դիմորդը, ոչ թե այն, ինչ իրականում դասավանդվում է այդ հաստատությունում։

Այսինքն՝ երեխաները, դպրոցն ավարտելով, ակնկալիքով գալիս են ընտրում բաժին՝ իրենց ներկայացված առարկաները սովորելու համար, սակայն պարզվում է, որ դրանց փոխարեն դասավանդվում են լրիվ տարբեր առարկաներ, ինչպիսին է, օրինակ, տնօրենի աղջկա դասավանդած առարկան։

Մի խոսքով՝ խաբում են դիմորդներին։

Այս համատեքստում, քոլեջի տնօրինությունը հավանաբար ուսանողին դիտարկում է որպես «եկամտի աղբյուր»։ Համենայնդեպս, տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը գտել է, թե ինչպես ուսման վարձավճարներից զատ, գումարներ կորզել արտաուսումնական միջոցառումներով։

Մասնավորապես, ուսանողների հետ կազմակերպվում է Գառնի-Գեղարդ տուր։ Առաջին հայացքից՝ շատ լավ է, քանի դեռ այս տուրի մանրամասները հայտնի չեն դառնում։

Գառնի-Գեղարդ տուրը կազմակերպել է «ՌԻՏԱ ԹՐԵՎԼ»-ը, որի տնօրենն է․․․ ճիշտ է՝ Ռիտտա  Գյուլամբարյանը։ Ավելին՝ տուրիստական այս ընկերությունը ևս գրանցված է այն նույն հասցեում, որտեղ գրանցված է քոլեջը։

Գառնիի տաճարն ու Գեղարդը տեսնելուց հետո, աշակերտներին տանում են ռեստորան՝ Մելքոնյաններին պատկանող «Գեղարդի ոսկե աքաղաղ»-ը։ 

Այն, թե ինչպես է այս ռեստորանը 2019-ին սնանկ ճանաչվել և, իբրև, «դադարեցրել» գործունեությունը (իրականում այն շարունակում է գործել), կանդրադառնանք մեկ այլ հոդվածով։

Այստեղ հարցն այն է, որ այս տուրի նպատակն ամբողջապես 16 տարեկան դեռահասների ծնողների հաշվին բիզնեսը ծաղկեցնելն ու ռեստորանի անորակ սնունդը նրանց հրամցնելն է։

Այս տուրից հրաժարվելը դժվար է․ սովորաբար, այն առաջին կուրսեցիներին են առաջարկում։

Նախ, փայտից կախված լարով տիկնիկների նման, տնօրենի պարտադրմամբ, դասախոսները սկսում են ճնշումներ գործադրել քոլեջի սաների վրա, թե իբր շատ հոյակապ է անցնում տուրը, ու եթե որևէ մեկի ծնողը չհամաձայնվի իր երեխային ուղարկել, ուրեմն նա չի սիրում իր երեխային։

Սա գործող տարբերակ է, ու թեև աշակերտները հետո են հասկանում, որ նկարագրածը տուրի հետ իրական ոչ մի աղերս չուներ՝ Ռիտտա Գյուլամբարյանն արդեն իր ստացած փողերն է հաշվում։

Մեզ հետ զրուցող դասախոսները վստահեցրին՝ մի օր բոլորի համբերությունն է վերջանալու՝ Մելքոնյան-Գյուլամբարյան տանդեմի կամայականությունները հանդուրժել այլևս հնարավոր չէ։

Արմինե Մկրտումյան