Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը սկսել են ավելի հեռու թռչել Ղրիմից
Պենտագոնը փոխել է անօդաչու թռչող սարքերի երթուղիները ռուսական երկու Սու-27 կործանիչների հետ ամերիկյան MQ-9 Reape անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։
Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը հեռացրել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Ղրիմի թերակղզու և Սև ծովի արևելյան շրջանների օդային տարածքից։
Սակայն ԱՄՆ-ը նախընտրում է վերադառնալ երթուղիներին, որոնք ավելի մոտ են անցնելու Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող տարածքներին։