ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։
Կոնջորյանն ասաց, որ երբ ՄԻՊ–ի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանը, փորձել են գտնել լավագույն թեկնածունին։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց Հայկ Կոնջորյանը։