Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հայ զինծառայողի գերեվարումը
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է հայ զինծառայողի գերեվարման դեպքին՝ հերքելով ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն սուտ է որակել ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունն առ այն, որ «ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում»։
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել է, որ12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։