ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Վազող տողեր

Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։

Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր։

Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Արցախի դեմ ուղիղ ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ փորձելով ազատվել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատության ու ինքնորոշման իրավունքը։ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։

2020 թ. սանձազերծված ագրեսիայի և Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայի հետևանքով հանրապետության շուրջ 40 հազար բնակիչներ ենթարկվել են բռնի տեղահանության։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները, ներառյալ՝ կանխամտածված սպանությունները, շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման: Ինչպես այցը, այդպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում:

Միաժամանակ, 90-ական թվականներից ի վեր՝ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ողջ ընթացքում, Ադրբեջանը սաբոտաժի էր ենթարկում միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Ավելին՝ 2020 թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։

Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում:

Համոզված ենք, որ այս փուլում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լրացուցիչ իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հանձնառությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի համաձայն՝ ինքնորոշման իրավունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, ինչպես նաև բանակցությունների մերժումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց, բավարար հիմք են՝ ճանաչելու անկախ պետություն ստեղծելու ժողովրդի իրավունքը»: