«Երբ իմացար, որ պիտի թողնես քո հայրենի Դադիվանք գյուղը, ի՞նչ զգացիր». «Ցավ, մեծ ցավ»․ 11-ամյա Արթուրի պատասխանը (տեսանյութ)
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից ներկայացրել, որ տեսանյութում իր զրուցակիցը11-ամյա Արթուրն է, ով 9 տարեկանում ստօպած է եղել լքել հայրենի Դադինվանքը։
Վահե Սարգսյանը հարցրել է տղային․
«-Երբ իմացար, որ պիտի թողնես քո հայրենի Դադիվանք գյուղը, ի՞նչ զգացիր...
- .......
11-ամյա Արթուր Աստվածատրյանի բազմանդամ ընտանիքը 2020 թ. հարկադրաբար լքել է հայրենի Դադիվանքն ու վերաբնակվել լեռներից այս կողմ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում, գյուղացիներից մեկի տանը:
Իմ հետ փոքրիկ զրույցում այն ամենն է, ինչը հայրենի Քարվաճառի, դրախտավայր Դադիվանքի դավաճանական հանձնման ժամանակ տեսել, ապրել, զգացել ու հասկացել է մանկան զգայուն սիրտը…
Հ.Գ. Արթուրի հայացքից ու պատասխաններից կոկորդս սեղմվում էր, և մի կերպ էի հարցերը տալիս...»։