«Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազող տողեր

ՀՀ-ում կա համատարած կոնսենսուս՝ հարևան պետությունը մտադրություն ունի ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնել և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի հող նախապատրաստել. իշխանական պատգամավոր

Եթե ուշադրություն դարձրեցիք, ապա պարոն Թևանյանը հայտարարության տեքստի մեջ մի այսպիսի ձևակերպում արեց, որ «Ադրբեջանը հենվելով կամ խմբագրելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ փակել է Լաչինի միջանցքը»: Իր ելույթն ԱԺ-ում այսօր այսպես սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Վերջինս ընթերցեց հանձնաժողովի դիրքորոշումը, որում մասնավորապես ասվում էր, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջարկում է խորհրդարանին չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանն այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Եվ այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Առհասարակ, ՀՀ ԱԺ-ն անկախությունից ի վեր՝ ընդամենը 14 հայտարարություն է ընդունել յուրաքանչյուր թեմային անդրադառնալով ընդամենը մեկ անգամ:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը, նաև առնվազն 2 նոր հանգամանք, դրանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը, և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելն Ադերբեջանի կողմից, կարելի էր ընդունել ԱԺ-ի նոր հայտարարության տեքստ՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնել այս նոր բաղադրիչները: Այս նպատակով մենք առաջարկ արեցինք «Հայաստան» դաշինքին՝ փորձել գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, որովհետև շատ հարցերում էլ համակարծիք ենք այնուամենայնիվ. նույնկերպ ենք մտածում, օրինակ՝ Ալիևի մղումների մասին»,- նշեց Կարապետյանը:

Շարունակելով հայտարարության տեքստը՝ նա նշեց, որ ՀՀ-ում կա համատարած կոնսենսուս, առ այն, թե ինչ մտադրություն ունի հարևան պետությունը, այն է՝ ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնել և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի հող նախապատրաստել:

«Առաջարկվող հայտարարության տեքստի բոլոր ձևակերպումները, որոնք նույնն են կամ նման են դեկտեմբերի 14-ին ընդունված հայտարարության տեքստի ձևակերպումներին, ամբողջությամբ մեզ համար ընդունելի են: Հետևաբար, «Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ մենք նորմալ քննարկում ունեցանք, սակայն, չենք կարողացել գալ ընդհանուր համաձայնության՝ հայտարարության տեքստի հետ՝ կապված մի քանի բառերի շուրջ: Որոնք են այդ անհամաձայնությունները: Ըստ ընդդիմության՝ Հայաստանը պետք է հարցերը կոշտ ներկայացնի միջազգային հանրությանը և միջազգային հանրությունն ըստ այդմ կձևավորի իր դիրքորոշումը: Մեր մոտեցումն այն է, որ Հայաստանն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև, եթե ԼՂ-ի հիմնախնդիրը, և առհասարակ, Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունեն, ապա այդ դերակատարների ներգրավմամբ, այսինքն՝ միջազգային հանրության նեգրավմամբ, ապա ՀՀ-ն ի զորու չէ պայքարելու տարածաշրջանի դեմ»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ այսպիսով՝ ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր կլիներ հայտարարության տեքստի մեջ նշել ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը, միջազգային երկխոսության կարևորության հարցը, ինչպես նաև ԼՂ՝ Լաչինի միջանցք, փաստահավաք խմբի ուղարկման կարևորության հարցը:

Նրա խոսքով՝ ընդդիմության համար սրանք չեն կարևոր, կարևոր են այլ շեշտադրումներ: 

Ելույթի վերջում Կարապետյանն իր գործընկերներին կոչ արեց չմասնակցել այդ հայտարարության տեքստի քվեարկությանը: