Համակարգային կոռուպցիա քաղաքապետարանում. բարձրաստիճան 2 պաշտոնյա ձերբակալվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը. այս մասին NEWSPRESS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալության հետ կապված մարնամասներին Հակակոռուպցիոն կոմիտեն կանդրադառնա հաղորդագրությամբ։
Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մարտի 17-ին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ հրաժարականից հետո։