Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են երկարակեցության խորհրդանիշ․ Հասրաթյան
Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում Արցախի մանուկները տնկում են երկարակեցության խորհրդանիշ հանդիսացող հերթական հիմալայան մայրին: Այս մասին Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում։
«Թե ինչի շուրջ են բանակցում Աշխարհն ու Մերոնք, դժվար է ասել, բայց որ արցախամանուկն, իր այս գեղեցիկ ու անմեղ համառությամբ, շարունակում է նախորդների կերտած պատմությունը և հավատավոր է ապագայի հանդեպ, դա կասկածից վեր է»,- հավելել է Հասրաթյանը։