Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սինթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հասարակություն

Ալիևից պահանջում ենք ապահովել հայ փախստականների վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր. ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչներ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայտարարության մեջ ասված է.

«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետևողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական և քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքով սահմանված կառուցակարգերով և քաղաքական բոլոր հնարավոր լծակներով, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների իրականացումը՝ հաշվի առնելով նաև նրա՝ որպես հայտարարությունը ստորագրած պետության ղեկավար հանդիսանալու և, դրանով իսկ՝ հայտարարության պահանջների ի կատար ածման երաշխավոր լինելու հանգամանքը:

Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու և ապահովելու, ինչպես նաև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով:

Միևնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը։

Սույն նամակը ներկայացնում ենք որպես Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա և Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով փախստական դարձած և բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպություններ:

«ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ Սարո Սարյան

«Մայրություն» ՀԿ - Հասմիկ Միքայելյան

«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ – Մհեր Հարությունյան

«Կանանց և երեխաների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ – Ինեսսա Ասրյան

«Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ – Անժելա Թամրազյան

«Փախստական կանանց ասոցիացիա» ՀԿ – Ռուզաննա Ավագյան

«Մեր տուն» ՀԿ-Անահիտ Թովմասյան

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ – Մերի Դավթյան

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀԿ – Իռա Թամրազյան»։