Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Իհարկե, մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Առաջնարհերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են տնտեսական, ռազմաքաղաքական, միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար: Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցմանը»,- նշել է Լավրովը:
Լավրով հավելել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև կա շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսություն: