Անկարան կարող է հաստատել Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը
Անկարան կարող է հաստատել Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը մինչև դաշինքի հուլիսին կայանալիք գագաթնաժողովը:
Այս մասին նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
«Ես խոսեցի Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի հետ, նա հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կավարտվի մինչև դաշինքի գագաթնաժողովը, ինչին ես պատասխանեցի. «Ամեն ինչ կախված է ձեզանից», - ասել է Չավուշօղլուն։