«Գոյ» թատրոնը լուծարվում է․ ընթանում են տեխնիկական աշխատանքներ
ԿԳՄՍ նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը, որպես առանձին միավոր և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Այս մասին թատրոնի անձնակզմը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը, քանի որ, նրանց համոզմամբ, միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Անձնակազմը նամակ է ուղղել ԿԳՄՍ նախարարին՝ որոշումը չեղարկելու ակնկալիքով։
Մինչ ԿԳՄՍՆ-ից կարձագանքեն նամակին՝ թատրոնում ընթանում են տեխնիկական աշխատանքներ։