36 ժամով ջուր չի լինի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների որոշ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 22.00-ը կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի, Մազմանյան, Կարապետյան, Ռուսթամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ.Մելքումովի փողոցներ, Հալաբյան 41-66 համարներ՝ իրենց կոտորակներով,
Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն թաղամասի 1-10 փողոցներ և նրբանցքներ, Սասնա Ծռեր փողոց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: