Թունաքիմիկատներ ներկրողներն անելանելի վիճակում են․ բողոքի ակցիա ՍԱՏՄ-ի դիմաց (ուղիղ)
Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքի դիմաց։ Նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների և պեստիցիդների ներկրումը Հայաստան եւ ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում: