Ռուսաստանը բաց է ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար․ Պուտին
Ռուսաստանը բաց է ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար։
Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ չինական Renmin Ribao թերթում հրապարակված հոդվածում։ Հրապարակումը համընկնում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Մոսկվա կատարած պետական այցի հետ։
Պուտինի խոսքով՝ դեռ 2022 թվականի ապրիլին Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները դադարեցվել են ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
«Խաղաղ գործընթացի ապագան կախված է բացառապես լուրջ զրույցի պատրաստակամությունից՝ հաշվի առնելով տիրող աշխարհաքաղաքական իրողությունները: Ցավոք, Ռուսաստանին ուղղված վերջնագրային պահանջները խոսում են միայն նման իրողություններից մեկուսացման և ներկա իրավիճակից ելք գտնելու անտարբերության մասին»,- կարծում է ՌԴ ղեկավարը։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Արևմուտքի կողմից հրահրված և ջանասիրաբար բորբոքված ուկրաինական ճգնաժամն այսօր ամենավառն է։