Վիճակը նույնն է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ չի արձանագրվել։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
«Վիճակը նույնն է․ դեռևս գնահատվում է ծանր, ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում՝ հավելելով, որ նա դերասանուհին դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։