Իրաքն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել սահմանների անվտանգության բարելավման համար
Իրաքն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել սահմանների անվտանգության բարելավման համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Համատեղ անվտանգության համաձայնագիրը ներառում է երկու երկրի միջև ընդհանուր սահմանների պաշտպանության համակարգումը, ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարներ՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին և Թաբեթ Մուհամմադ Սայիդ ալ Աբասին բանակցություններ են անցկացրել անվտանգության և սահմանների հետ կապված։