Սերբիայի նախագահը հրաժարվել է փաստաթղթեր ստորագրել Կոսովոյի հետ
Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ Բելգրադը հավատարիմ է Պրիշտինայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն Կոսովոյի հետ չի ստորագրի որևէ միջազգային իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, քանի որ Սերբիան չի ճանաչում նրա անկախությունը։
Հայտարարությունը եղել է մեկ օր այն բանից հետո, երբ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին շաբաթ օրը հայտարարեց, որ Կոսովոյի և Սերբիայի միջև բանավոր համաձայնությունը, որը ձեռք է բերվել 12-ժամյա հանդիպումից հետո, հանդիսանում է Կոսովոյի ինքնավարության դե ֆակտո ճանաչում: